Ակցիզային հարկման դաշտում են գտնվում այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, բենզինը, դիզելային վառելիքը և այլ: Տվյալ ապրանքների հարկման դրույքաչափերի վերանայում տեղի չի ունեցել ավելի քան չորս տարի:

Կառավարությունը հակված է վերանայել այդ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը։ Վերանայման միջոցով ակնկալվում է պետական բյուջեի մուտքերն ավելացնել 9 մլրդ դրամի չափով։

Մասնավորապես կառավարությունը մտադիր է սպիրտային խմիչքների ակցիզային հարկի նվազագույն դրույքաչափը ավելացնել 10 տոկոսով։ Գործող 500-ի փոխարեն նախատեսվում է 550 դրամ։ Հազար հատիկ ֆիլիտրով ծխախոտի համար սահմանված 5 հազար դրամ ակցիզային հարկի դիմաց առաջարկվում է 5,5 հազար։ Ւնչ վերաբերում է վառելանյութին,ապա այս դեպքում այն կավելանա 7 տոկոսով։

Առաջարկվել է նաև ընդլայնել ակցիզիային հարկի դաշտում ընդգրկված ապրանքների ցանկը, որը համալրվել է տրանսպորտային միջոցների շահագործման համար օգտագործվող սեղմված բնական գազով։ Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ամբողջապես փակել դաշտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել