Ցավում եմ մեր ժամանակների համար... Ակամայից կորցնում ենք իրական արժեքները, ավանդույթները, քաղաքային համն ու հոտը... Ո՞ւր է կորել 90-ականների երևանյան «օբշի բլդուխի» բարի ավանդույթը, որը սովորեցնում էր մատաղ սերնդին «շնորհակալություն» ասելու մշակույթը... Ի՞նչ եղավ «հազար դոլար ատվիչա»-ի մշակույթը, որ սովորեցնում էր պատասխանատվության զգացում և սերմանում էր առողջ վերաբերմունք տնտեսության նկատմամբ... Պետք է գնահատենք և պահենք ունեցածը, թե չէ... Հաջորդ սերունդը կարող է չիմանալ «օբորոտկի գայլ» չլինելու կարևորությունը և «անվան վրա կասկածողի» ճակատագրի անհրապույր հեռանկարները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել