Հետաքրքիր է, երբ Մ. Հակոբյանը, հրամանատարական Նիվան նստած, տանկերի առջևից ընթանալով, ղեկավարում էր հարձակումը թուրքերի վրա, ձայններդ ինչո՞ւ չէին լսվում, հետո էլ զարմանում ենք, թե ինչպես մեզ ցեղասպանեցին, իհարկե, եթե ազգի մի մասն էդքան սահմանափակ, տգետ, փարիսեցի ու իրենց քաղաքացի համարող գեղցի է, որի տեսադաշտը սահմանափակվում է սեփական ճահճի եզրագծով, դեռ շատ արհավիրքներ են մեզ վիճակվելու: Ու նաև շատ հետաքրքիր է՝ էս վայրահաչողների միջից քանի՞ հոգի էին կարող պարզապես կանգնել Մ. Հակոբյանի կողքին այն վայրերում, որտեղ անձամբ եմ տեսել նրան այս վերջին մի քանի տարվա ընթացքում: Համոզված եմ, մի քանի րոպեից իրենք էլ էին խեղդվելու իրենց վախի՝ շալվարներից բարձրացող գարշահոտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել