Շատերը գոնե մեկ անգամ մտածել են, թե իրենց ձեռքի որ մատին մատանի դնեն: Շատերը մատանի են դրել տարբեր մատների կամ մի քանի մատի միաժամանակ: Բայց մեր մտքով երբեք չի անցել, որ այս կամ այն մատին դրված մատանին կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ մեր բնավորության վրա: Ըստ վարկածների՝ պարզվում է, որ ձեռքի մատներից յուրաքանչյուրին դրված մատանին ուժեղացնում է մարդու բնավորության այս կամ այն գիծը: Ես սա մի փոքր սնահավատություն եմ որակում, սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ:

Եկեք միասին պարզենք, թե որ մատին դրված մատանին բնավորության որ գիծն է ուժեղացնում:

1. Ցուցամատին դրված մատանին.

Մատանու առկայությունը այս մատի վրա զգալիորեն ավելացնում է ինքնավստահությունը` դարձնելով մարդուն հպարտ: Այս հատկանիշերն ավելի են զարգանում անընդհատ կրելու դեպքում, դա հանգեցնում է եսամոլության, ինքնահավանության, սեփական անձի մասին շատ մեծ կարծիքի, սանձարձակության:

2. Միջնամատին դրված մատանին.

Այս ընտրությունը թերևս լավագույնն է` ներդաշնակեցնողը: Չի ուժեղացնում և չի ցուցադրում բնավորության բացասական գծերը, իսկ չափազանց վառ արտահայտված գծերը հարթեցնում է: Միջնամատին մատանի կրողը դառնում է ավելի հանգիստ, զուսպ և հավասարակշռված: Չնայած, երկար կրելը կարող է զարգացնել միայնակության ձգտում և ինքնամփոփություն:

3. Մատնեմատին դրված մատանին.

Կրելով մատանի մատնեմատին` մարդը սովորաբար ցանկանում է ուժեղացնել երջանկության զգացողությունն ու ներքին ջերմությունը: Մատնեմատն անմիջապես կապված է երջանկության, արվեստի և ճանաչման հետ: Մարդու ստեղծարար կարողությունները, գեղեցիկի նկատմամբ սերն ու հիացմունքը ուժեղանում են մատնեմատին դրված մատանու հետ: Իսկ եթե մարդ կրում է մեկից ավելի մատանի մատնեմատի վրա, ապա նա ենթագիտակցորեն զգում է նշյալ հատկանիշների պակասը և ցանկանում է ուժեցաղնել դրանք:

4. Ճկույթին դրված մատանին.

Ընտրելով այս մատը մատանի կրելու համար` մարդ ձգտում է ուժեղացնել իր ինքնաարտահայտումը, մարդամոտությունն ու հաղորդակցման հմտությունները: Կարող են անգամ ուժեղանալ առևտրային գործունեություն ծավալելու կարողությունները:

5. Բթին դրված մատանին.

Բթամատը զարդարող մատանի շատ քիչ է հանդիպում: Այսպիսի մարդը ցանկանում է առանձնանալ ամբոխից, լինել յուրօրինակ և անկրկնելի: Մատանին ուժեղացնում է անհատականությունը, էներգիան, զարգացնում է տրամաբանական մտածողություն, սակայն թուլացնում է կամքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել