Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումները հաստատեցին, որ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահը և պատգամավորների մեծամասնությունը ճիշտ են հասկանում հարցի էությունը;
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կազմակերպությունը սնանկացել է: 
2. Կազմակերպության սեփականատերը՝ «Ինտեր РАО ЕЭС» ՍՊԸ, մտադիր չէ կորուստները ծածկելու համար ավելացնել իր դուստր ձեռնակության բաժնետիրական կապիտալը։
3. Կազմակերպությունը խախտել է էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի ոլորտում մենաշնորհի լիցենզիայի պայմանները;
4. Սակագների բարձրացումը ժամանակավոր և անիմաստ միջոց է. կազմակերպությունը պետք է փրկել ձեռնարկության սանացիայի և սեփականատիրոջ փոփոխության միջոցով: 
5. Սնանկության գործընթացի հարուցումը կառավարության կամ կազմակերպության կրեդիտորների իրավասությունն է:

Գոյություն ունի հասարակ իրավաբանական կանոն. սնանկ կազմակերպությունը չի կարող ունենալ պետական լիցենզիա: Ռոբերտ Նազարյանն Ազգային Ժողովում աուդիտորական «Էռնստ ընդ Յանգ» ՓԲԸ եզրակացությունից մեջբերումներ արեց կազմակերպության 2012-2013թթ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ կասկածներ կան, որ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՑ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ», սակայն շրջանցեց լիցենզիայի հետ կանչման հարցը: Նա հայտարարեց, որ նման որոշումների ընդունումն իր իրավասությունից վեր է:

Կազմակերպությունը սնանկ կարող է ճանաչել դատարանը: Դատարան կարող են դիմել կա՛մ կազմակերպության ղեկավարությունը, կա՛մ կառավարությունը, ով հանդիսանում է կազմակերպության պարտքերի երաշխավորը կամ պարտատերերը, ում նկատմամբ կազմակերպությունը վճարումների պարտքեր ունի։

Կազմակերպության գլխավոր տնօրեն Բիբինը հրաժարվեց մասնակցել խորհրդարանական լսումներին: Նա հայտարարեց, որ իմաստ չի տեսնում ԱԺ դեպուտատների հետ քննարկել ու կազմակերպության սնանկացման պատճառները, քանի որ Ռոբերտ Նազարյանն արդեն պատրաստել է սակագների բարձրացման որոշման համապատասխան նախագիծը։

Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը վերջերս հայտարարեց, որ սակագների ամենամյա բարձրացումը պարբերական բնույթ է կրելու։ 
Հետևաբար Հայաստանի կառավարությունը մտադիր չէ նախաձեռնել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի սնանկության գործընթացը:

Պարտատերերը նույնպես մտադիր չեն դիմել դատարան. նրանք ակնհայտորեն հույս ունեն, որ սակագների բարձրացումը թույլ կտա կազմակերպությանը վերադարձնել իրենց պարտքերը:

Նման իրավիճակում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի շարժման ղեկավարները ճիշտ կվարվեն, եթե շարժման կարգախոսների մեջ ավելացնեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու պահանջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել