Սարգիս Հովսեփյան շնորհակալ ենք, որ մեզ ես վերադարձնում մեր ֆուտբոլը՝ հայկական ֆուտբոլը, մեր թիմը:
Երեկվա՝ Հայաստան - Պորտուգալիա խաղից հետո Սարգիս Հովսեփյանը կարծես թե վերադարձրեց մեզ մեր հավաքականի խաղը, այն որ պարտվեցինք դա չեր նշանակում, որ մերոնք չխաղացին, խաղացին այն գեղեցիկ ֆուտբոլը, որը մենք մոտ մեկ տարուց ավել սպասում էինք, հակագրոհներ, գրոհներ, խաբսեր, վտանգավոր պահերի չեզոքացում, գրագետ ու մտածված խաղ, կենտրոնացած, համագործակցելով միմյանց հետ, բացառությամբ մի դրվագի և այլն: Սարգիս Հովսեփյանը ապացուցեց, որ Հայաստանի հավաքականը հենց այնպես չի խաղում և որ մեր ֆուտբոլը, ոչ եվրոպական է, ոչ համաշխարհային, մեր ֆուտբոլը հայկական ֆուտբոլն է և վերջ:
Բազմիցս տարբեր ազգի մարզիչներ ենք ունեցել, ովքեր գրանցել են ամենավատ արդյունքը, բայց Մինասյանի ու Հովսեփյանի գլխավորությամբ մենք տեսել ենք մեր հայկական ֆուտբոլը, հայկական ֆուտբոլի ու հավաքականի վերելքը, որով երկրպագել ենք, ուրախացել ենք ու տխրել ենք: Ճիշտ է մենք այս խաղում պարտվեցինք և չեմ էլ ուզում արդարանալ, սակայն պետք է նշել, որ նման հաշիվ նման թիմի հետ չենք ունեցել, այս թիմին մենք դեռ չենք սեղմել սեփական դարպասին ու տևական ժամանակ գրեթե չէր կարողանում դուրս գալ պաշտպանությունից: Այս մրցաշրջանն ավարտված է մեզ համար և Հովսեփյանը պետք է ապացուցի ղեկավարներին, որ իր մոտ է հավաքականի 2018 թվականի աշխարհի առաջնության ուղեգրի բանալին և որ միայն նա կարող է բացել այդ դուռը ու շարունակի աշխատանքը իր թիմի հետ և ուրախացնի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԻՍԿԱԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել