«Հայկական ժամանակ» թերթը բացահայտել է ՀՀ կառավարության ծրագրերից մեկը, որի իրականացումն այս տարի կարող է հանգեցնել տնտեսական աճի: Խոսքը Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդանավակայանին կապող վերգետնյա էլեկտրագնացքի մասին է, որի շինարարության արժեքը գնահատվում է շուրջ 80 միլիոն դոլար:

Արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, շինարարական արդյունաբերությունը նոր պատվերներ կստանա, երևանցիներն ու հյուրերն էլ կունենան քաղաքն օդանավակայանին կապող արագընթաց ու հարմարավետ ու նաև էժան տեղաշարժի հնարավորություն:

Նրանք, ովքեր եղել են եվրոպական մայրաքաղաքներում, մասնավորապես՝ Վիեննայում, կարող են պատկերացնել, թե տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնված մեր մայրաքաղաքի համար ինչ նշանակություն կարող է ունենալ նմանատիպ ծրագրի իրականացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել