Ամենախնամ Տէր, Քո սուրբ երկիւղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաւոր բաների. Եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու. Եւ իմ բերանին՝ սուտ չխօսելու. Եւ իմ սրտին՝ չարութիւն չխորհելու. Եւ իմ ձեռքերին՝ անիրաւութիւն չգործելու. Եւ իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու. Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու Քո պատուիրանների համաձայն. Եւ ողորմիր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս: Ամէն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել