Զինվորական կյանքը շատ հետաքրքիր է , այն լեցուն է խանդավառություններով , պատասխանատվության, վախի զգացումով: ընկերների ձեռքբերումով , ամեն կերպ կյանքը չխնայելու պատասխանատվությամբ , մեկը մյուսին լսելու և հարգելու հոժարակամության; միմյանց հետ հացը կիսելու՝ նույն սեղանի շուրջ բանակցելու պարտավորվածությամբ
Արդեն 23 տարի է ինչ փոփոխվող գրաֆիկով ամեն տարի զինվորական շարքերը լքում և համալրում են զինվորները : Կարելի ասել նաև , որ տարին 2 անգամ թարմացվում է զինվորական շարքերը՝ բարեհաջող ովքեր զորացրվում են , իսկ ոմանք համալրում են շարքերը, իսկ սպայական կազմը մնում է անփոփոխ: ովքեր զորացրվում են նրանց կմաղթեյի լավ կյանք՝ առողջ մտածելակերպ , իսկ ովքեր նոր են համալրում շարքերը՝ նրանց էլ միմյանց սիրելու և հարգելու , խոսքը ընկալելու պատվարժան խնդիր: իմացեք , որ Ձեզ վստահելով մի ամբողջ ազգ նիրհում է և դրանից ելնելով պետք է ունենաք պատասխանատվության զգացում ՝ լավը հասկանալու և ըմբռնելու նախապայման: Ես չեմ գնահատում այն տղային , ով ասում է թե ես չեմ ծառայելու նաև չեմ հարգում չծառայածներին , ցանկացած մարդ ինքը պետք է գիտակցի , որ ունի պարտք, որը պետք է տա՝ դա կլինի 18-27 տարեկան ընկած հասակում: Չեմ մոռանում նաև մեր հերոսներին , ովքեր իրենց կյանքը չխնայելով հանուն հայրենիքի ընկան մարտի դաշտում , դիրքերում; երեկվա իմ նկարների բեռնումը հետևյալ պայմաննն էր կրում , որ ցանկացածիս համար նրանք դարձան օրինակ , հպարտանում եմ ձեզանով:
Հպարտանում եմ նաև մեր ազատամարտիկներով , բժիշկներով , որոնք էլի մեծ դեր են ունեցել պատերազմյան շրջանում:
Երբ ամնե անգամ զրուցում եմ իմ ազատամարտիկ ընկերների , զինվորականների հետ ինձ զգում եմ հպարտ, որ ունեմ նման լավ հոգատար ընկերներ , զգում եմ , որ ես էլ ինչ որ բան անում եմ թեկուզև ընդիմանալով , կարևորը կատարում եմ: Շնորհակալություն նաև այն սոցալական կայքերին , որոնք լուսաբանում են զինվորականների առօրյան ՝ դուք միշտ իմացեք , որ ձեր գործը ավելի պատասխանատու է քան մեկ այլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել