Այսօր Ղարիբյան Արթուրի ծննդյան օրն է

Արթուրի /Տուդուլի/ հիշատակին

Իմ հոգու համար ես ունեմ ժամհար,
Իմ կյանքի համար ես ունեմ ժամեր,
Դու հեռանում ես կյանքից հեռահար,
Դու՝ կյանքի նման, կրակ հագած սեր:

Կրակ հագած լույս, սեւ հագած մի սեր,
Փառապանծ երկիր՝ անկտուր տանիք,
Ու հետո՝ կապույտ նարնջի թեւեր,
Բանաստեղծություն, հետո՝ Հայրենիք:

Մենք՝ հոգի հագած թափառականներ,
Մենք՝ տրտմություններ, լուսե մահարձան,
Մենք, մահվան աչքում մենք դառնում ենք սեր,
Իսկ մեր օրերը աղոտ հուշ դարձան:

Ու վերադարձան ժամերը նիհար,
Եվ Հայրենիքը դարձավ տրտմություն:
Ես աղոթում եմ իմ հոգու համար,
Իսկ իմ կյանքը այս՝ այն դառնում է թույն:

Եվ ես նայում եմ մահացող հեռուն,
Մենք մահանում ենք, հետո դառնում սեր,
Մենք մահանում ենք, ուրվականներ ենք՝ հագած տրտմություն,
Մենք՝ ՀՈԳԻ ՀԱԳԱԾ ԹԱՓԱՌԱԿԱՆՆԵՐ:

Սիփան Շիրազ, 1993 թվական

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել