Էդուարդ Շարմազանով.
«Այսօր Թուրքիայի ղեկավարությունը, դեռ չլուծած իր ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանի նախաձեռնությամբ ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ մխրճվելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Չզլանալով՝ հերթական անգամ նշում ենք. 
Առաջին, Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում,
Երկրորդ, հիմնահարցը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, Երրորդ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա, 
Չորրորդ, Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի»:

Իրականում.
1. Թուրքիան Մինսկի խմբի մասնակից է, այդ իսկ պատճառով, առանց նրա համաձայնության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախագիծը չի կարող ընդունվել:
2. Միջազգային իրավունքին համապատասխան՝ պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը չի կարող կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դեպքում:
3. Արցախի ժողովրդի ինքնորոշումը ունի այլընտրանք. «Ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը, ազատ միացումը որևէ անկախ պետության կամ միավորումը նրա հետ, կամ ցանկացած այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը, որը ազատորեն որոշել է ժողովուրդը՝ այդ ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման միջոցներ են հանդիսանում»: (Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագիր, ՄԱԿ, 1975թ.):
4. ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կողմից առաջարկված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարրերը ԼՂՀ անկախության այլընտրանք են: Այն դեպքում, եթե Ադրբեջանը ընդունի այդ առաջարկությունները, Արցախը (ԼՂԻՄ սահմաններով և Լաչինի միջանցքով) միջանկյալ կարգավիճակ կստանա Ադրբեջանի կազմում՝ հետագայում իր վերջնական քաղաքական կարգավիճակը հանրաքվեի միջոցով որոշելու իրավունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել