Պատմություն N 8

Մաշտոցի այգում նստած եմ: Երկու երեխա հեծանիվ են քշում` մեկը մեծ` երկու անիվանոց` (Ա), մյուսը փոքր` երեք անիվանոց`(Բ): Երեխեքի տատիկն ու պապիկն էլ` տարբեր նստարանների նստած հետևում են: Ա երեխան ավելի փոքր է Բ- ից: Ակնհայտ զգացվում ա: Սկսում են խաղալ միասին, իրար հետևից են ընկնում: Հետո Ա-ն սկսումա ընկնել մյուսի հետևից, խաղում ա, քաշքշում: Բ-ն ոչ մի բան չի անում, խեղճ ա մի քիչ: Վերջը` մի կերպ, Ա-ն խլումա Բ-ի երեքականոց հեծանիվը ու սկսում քշել: Բ-ն նեղված ա: Բ-ի տատիկն էլ: Հետո, Ա-ի պապիկը Բ-ին ասում ա.
-Դու կարա՞ս էս 2 ակակոցը քշես, արի դու էլ սա քշի:
-Չէ, ես փոքր եմ:
-Ո՞նց ես փոքր, ինքը քեզանից փոքր ա:
-Չե, ես եմ փոքր, չեմ կարա:
-Դու իրանից մեծ ես, տես(ծիծաղելով):
-Չէէէ, ես փոքր եմ: Մամայիս կասեմ: Մամաս ասելա, որ ես փոքր եմ: Ես չեմ կարա: 
Ու սենց` էտ երեխեն սկսեց լացել ու գոռալ` ես փոքր եմ, մամայիս կասեմ: Ա-ի պապիկը զոռով վերցրեց հեծանիվը ու տվեց իրեն:

Էտ երեխան, ոնց որ հայ ժողովրդի հավաքական կերպարը լիներ: Ինքը ավելի մեծ էր, բայց դրա մասին չգիտի: Իրեն ասել են, որ փոքր ա, նստացրել են փոքրի համար նախատեսված հեծանիվին, կերակրել են փոքր լինելու սցենարը, որին նա հավատացել ա անմնացորդ: Ու երբ որ առաջացել ա մի իրավիճակ, որտեղ նա օբյեկտիվորեն ավելի մեծ ա, չի կարողացել դա հասկանալ, ընկալել: Նա անկեղծորեն` չի հասկանում, թե ինչպես կարող ա ինքը մեծ լինել, եթե մայրը ասել ա, որ ինքը փոքր ա: Դրա համար` լացում ա, գոռում, ասում ա` մամայիս կասեմ: Դրանով` ժխտում ա իրեն անհասկանալի իրականությունը(դրանից բխող բոլոր հետևանքներով):
Հայ ժողովուրդն էլ(մեծ մասը) ապրում ա այս հոգեբանությամբ: Իրեն ասել են, որ ինքը փոքր ա, խոցելի, որ առանց մեծ եղբոր(տարբեր ժամանակներում տարբեր են եղել եղբայրերը) ինքը կորած ա: Ու էնքան ա հավատացել ժողովուրդը էս միֆին, որ հիմա, երբ նրան ասում են, որ ինքը փոքր չի, որ ինքն էլ կարող ա անի նույն բանը, որն անում են մյուս ժողովուրդները, նա դա չի հասկանում, չի ընկալում: Ու քանի որ չի հասկանում, սկսում ա ժխտել իրականությունը` գոռումա, նվնվումա, լացումա, սպառնումա` մամայով, մեծ եղբորով: Մինչև որ բերում ու երեսին են շպրտում իր հին, ժանգոտած ու անսարք` երեկ անիվանոց հեծանիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել