Այն, որ հռչակավոր Անտոնիո Վիվալդին հեղինակել է հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված օպերա, գիտեն թերևս շատերը:

Անձամբ ինձ համար, սակայն, հայտնություն էր, որ մեր արքայի մասին կամ Տիգրան անվամբ գլխավոր հերոս ունեցող և սյուժետային առումով Հայաստանի հետ կապված օպերաներ են գրել ևս երկու տասնյակից ավելի իտալացի, ավստրիացի, գերմանացի, իսպանացի և ռուս կոմպոզիտորներ, որոնց շարքում են Ալբիոնին, Ռիգինին, Հենդելը, Գլյուկը և այլք:

Ցեղասպանության հարյուրամյակից հետո զուտ քարոզչական տիրույթում նաև հերոսական Հայաստանը և մեր հարուստ պատմությունն աշխարհին ներկայացնելու համար օպերաների այս շարքը հիանալի և բացառիկ հնարավորություն է, որից զուրկ են բազմաթիվ ժողովուրդներ, և այն, կարծում եմ, ևս պետք է օգտագործվի ցույց տալու համար, որ Խորենացու խոսքերով՝ «բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել