Անգամ սևը և սպիտակը գույներ են: Աշխատանքային ու ընտանեկան խնդիրներն իրարից տարբերվում են, իմ կարծիքով, մի բանով՝ ընտանիքը հնարավոր է կազմել սիրելով, ու շատ դեպքերում հենց այդ կույր սիրելու ընթացքում ընտրել ոչ ճիշտ կին կամ ամուսին ու քանդել ապագա ընտանիքը, բայց աշխատանքում հաճախ սխալվում ենք նրանից, որ նախ՝ առաջինը չենք սիրում մեր գործը և երկրորդ՝ չենք կարողանում ձեռք բերել համապատասխան հմտություններ: Գերագույն խնդիրներից մեկն այն է, որ բոլորս մեր աշխատանքում, մեր գործը թողած, զբաղվում ենք ուրիշի գործերով կամ սկսում ենք հետևել ու ամեն անգամ ասել դիմացինին իր սխալները: Այնինչ, պարզվում է վերջում, որ մենք ինքներս չենք կարողանում լավ կատարել նաև մեր գործը: Մեր գործում մենք այդպես էլ չենք կարողանում ընդունել այն հանգամանքը, որ կարող է մեզ ղեկավարել հակառակ սեռը ներկայացնող մի անձնավորություն, մեր տարեկիցն ու ինչու չէ նաև մեր ընկերներից մեկը՝ մարդ, որը անգամ մեզանից փոքր է: Մենք քանի դեռ չենք կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ղեկավարի գործը վատ անելու դեպքում վնասի տակ ենք դնում մեր սեփական հացը վաստակելու հնարավորությունն ու քանի դեռ քամուն ենք տալիս մեր կազմակերպության փողերը, շարունակում ենք փչացնել աշխատանքային գույքն ու անտեղի վնասներ հասցնել մեր ղեկավարի՝ տարիների քրտինքով ձեռք բերածին, չենք կարողանալու ձեռք բերել մեր սեփական գործն ու միշտ աշխատելու ենք ուրիշի լծի տակ:

...Եկեք գործում լինենք որքան հնարավոր է պահանջկոտ ու պրոֆեսիոնալ, իսկ կյանքում լինենք ներողամիտ ու հավատով լեցուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել