Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Բաղդասարյանն, ըստ էության, նույն ճանապարհով են գնում՝ առաջինը ստեղծել է «Քաղաքացիական պայմանագիրը», երկրորդը՝ «Հայկական վերածնունդը», բայց երկուսն էլ իրականում, ժողովրդի լեզվով ասած, «յուղ են վառում», էն էլ պոպուլիստական յուղ: Ամենահետաքրքիրն այն է, որ միմյանց հայհոյած այդ մարդիկ պատրաստ են համագործակցել հանուն իշխանության: Արթուր Բաղդասարյանն օրերս ողջունել է Փաշինյանին ու նրա նախաձեռնությունները, ասել է, որ Նիկոլի հետ ԱԺ-ում շատ լավ համագործակցում են, և ընդհանրապես տաբուներ չկան, ու իբր ազգին անհրաժեշտ է համախմբումը:
Ազգին, բնականաբար, չի խանգարի համախմբումը, բայց հանուն բարձր նպատակների, իսկ ազգի անունից հանդես եկող Նիկոլն ու «վերածնված» ՕԵԿ-ը հաստատ այդ համատեքստից դուրս են: Իմիջիայլոց, մի երեք տարի առաջ մեկնաբանելով այն հարցը՝ արդյոք Լ.Տ-Պետրոսյանը չգնա՞ց Արթուր Բաղդասարյանի ճանապարհով, այն ժամանակ Լևոնի կցորդ Նիկոլը վիրավորվում էր՝ ասելով, թե Արթուր Բաղդասարյանի ճանապարհով կարող է գնալ միայն Արթուր Բաղդասարյանը, իսկ դրա համար պետք է ամոթի բավականին մեծ դեֆիցիտ ունենալ: 
Երևի այսօր Նիկոլի՝ դիֆիցիտների մասին չափանիշները փոխվել են, դրա համար էլ չի բացառվում, որ առաջիկայում կլինի իր և Արթուր Բաղդասարյանի հորինած կուսակցությունների տանդեմը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել