էսօր վերջացրի Մարջան Սաթրափիի «Պերսեպոլիսը»։

Գիրքը, ինչպես եւ ֆիլմը,  շատ տպավորիչ է։ Բայց ֆիլմը նայելուց փաստորեն մի կարեւոր բան չէի ֆիքսել։

Ֆիլմից իմ ստացած տպավորություններով, Մարջանը շատ գաղափարական, պայքարող կերպար էր, ազատամիտ, ինքնուրույն։ Մարդ, ով դեմ էր դուրս գալիս Իրանում տեղի ունեցող անարդարություններին ու նաեւ Եվրոպայում էր իր արդարամտությունը պահել։

Գիրքը կարդալուց էդ կերպարը ահագին լղոզվեց։

Այսինքն՝ հա, նա էլի պայքարող, գաղափարական կերպար էր, բայց հիմա էդ գաղափարները ոնց որ իրենը չլինեին, լրիվ իր ընտանիքի գաղափարներն էին։ Նա այդպիսինն էր, որովհետեւ իր ընտանինքն էր այդպիսին։ Նա ինքնուրույն այդ մտքերին չէր եկել։

Նորությունները նա լսում էր ծնողներից, նրանց պատմածներից, այսինքն՝ շատ սուբյեկտիվ, շատ ավելի սուբյեկտիվ, քան եթե ինքը թերթ կարդար։ Ու դա այդպես էր նույնիսկ, երբ նա վերադարձավ Ավստրիայից ու արդեն բավականին կարդացած մարդ էր ու կարող էր ինքը կարդալ թերթեր ու ինֆորմացիան այնտեղից ստանալ, բայց չէ, մեկ է, նրա ինֆորմացիայի աղբյուրը ծնողներն էին իր։

Ու մի դրվագ կար, երբ նա փողոցում նստած անկապ տղային հանձնում է ոստիկաններին՝ մեղադրելով, թե իբր նա իրեն վատ բան է ասել, իսկ իրականում դա այդպես չէր, ու Մարջանը այդպես արեց, որ ոստիկանները չկենտրոնանան իր վառ շրթներկի վրա (դրա համար կարող էին տանել բաժանմունք)։ Դրանից հետո նա գնում է տուն, պատմում դա տատիկին ու ծիծաղում։ Իսկ տատիկը ասում է. «Չե՞ս ամաչում, բա քո պապիկը, որ արդարության համար էր պայքարում ու իր կյանքի մեկ երրորդը նստած էր բանտերում, բա քո Անուշ հորեղբայրը»։ Ու նա ամաչում է։ ։Դ

Ու նման դրվագներ էլի կային, երբ նա Ավստրիայում էր, հա հիշում էր տատիկի խոսքերը ու փորձում իրեն այնպես պահել, որ տատը գոհ մնա (եթե իմանար)։

Ու էս ամեն ինչը ինձ դուր չի գալիս։

Բայց դա չի հարցը։ Ես ուզում եմ հասկանալ՝ իրանցիների մեջ է՞լ է ծնողների գաղափարներով առաջ գնալը տենց տարածված, ոնց որ, ասենք, մեզ մոտ, թե՞ իրենց մոտ վիճակը ավելի լավ է։ Ու գուցե մենք ու իրենք իրար վրա ազդել ենք այդ հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել