Hraparak.am–ը գրում է.

Արտաշատում քիչ առաջ ամփոփվեցին քաղաքապետի ընտրության արդյունքները: Ինչպես և կանխատեսվում էր՝ քաղաքապետ դարձավ միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը:

Մեր տեղեկություններով՝ ընտրությանը մասնակցած 10382 ընտրողից Արգամ Աբրահամյանին «կողմ» է քվեարկել է  10013-ը, «դեմ»՝ 16-ը, 253 թերթիկ «անվավեր» է ճանաչվել: Ընտրողների մասնակցությունը չի անցնում 50 տոկոսի սահմանագիծը: Տարբեր տեղամասերում մասնակցության ցուցանիշները տատանվում են 40-50 տոկոսի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել