Այս տխուր փիլիսոփայությանը մեր ժողովուրդը հասել է իր պատմության շատ շրջաններում, երբ ստիպված է եղել կրկնել թափառականի աննախանձելի բախտը:Ժամանակին օգտագործվում էր թափառական հրեա՝ հասկացությունը:Այժմ՝ ստեղծելով հզոր պետություն, հրեաները հասան մի բանի, հավաքել աշխհարի բոլոր անկյուններում ցրված իրենց հայրենակիցներին:Հրաշալի է հրեաների իմաստով,սակայն հայերս անուղակի կերպով սկսեցինք «նախանձել» նրանց և բռնեցինք պանդխտության ճանապարհը:
Պատմության հնագույն և նորագույն ժամանակներում հզոր պետությունները իրենց հարևաններին ձուլում են ոչ միայն իենց քանակական մեծությամբ կամ զորությամբ, այլ նաև համընդհանուր գաղափարներով, որ տարածում են այդ հզորները ...
Անկարող լինելով ետ մնալ մարդկության ապրելակերպի և մտածելակերպի այդ ընդհանուր աստիճանից,հայրենակիցներիս զգալի մասն էլ ընտրեց այդ...
Սրբություններ կան, որ մարդ արարածը երբեք չի մոռանում,առավել ևս հայը:Անկասկած, նրա սրբության սրբոցը մայրն է, այդ իսկ պատճառով ամենավեհ, նվիրական բաները առնչում են մորը՝Հայրենիքը կոչելով «մայր»,լեզուն՝ «մայրենի»:
Ազգիս՝ այս սերունդը խնդիր ունի լուծելու, ուստի չբռնենք և չնմանվենք,կյանքում երբեմն պատահող այդ ստոր երևույթին՝ «մոր ծիծ կտրողների»: ՀԱՅՐԵՆԻՔՍ ՄԵԿՆ Է և ԱՅՆ ՓԱՅՓԱՅԵԼ և ԳՈՒՐԳՈՒՐԵԼ Է ՊԵՏՔ՝ ԱՊՐԵԼՈՎ և ՊԱՅՔԱՐԵԼՈՎ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել