Այսօր մոդայիկ է եկեղեցաշինությունը և իրենց հարազատների անուններով սրբեր մոգոնելը, յուրաքանչյուր կիսաօլիգարխի կամ պաշտոնյայի համար «պրիստիժի» հարց է իր, կնոջ, մոր կամ գոնե ընկերուհու անունով եկեղեցի ունենալը: Ամենանողկալին այն է, որ այդ եկեղեցիների օծումներին ու հիմնարկեքներին ներկա են լինում երկրի առաջին դեմքերը, այդ եկեղեցիների ֆոնի վրա ֆոտոսեսիաներ անում պաշտոնյաները: Բայց մի՞թե դրանից իրենց մեղքերը պակասում են, օրինակ՝ Լիսկան քսան եկեղեցի էլ կառուցի, նույն արյունարբուն է մնալու, կամ նախկին օֆշորիստ-դեսպան Տիգրան Սարգսյանն ինչքան էլ Սուրբ Սարգսի խաչի քավոր լինի, էլի չի մաքրվելու: Նույնն էլ համեմատաբար փոքր տրամաչափի Շմայսն է, մարդը պատրաստ է հանուն իր կուսակցության և կառավարության անդամի գլխատել ու բռնաբարել: Նա չի էլ ամաչում ի դերև բերել իր էգոյի իրական մղումները՝ ինքն այդպիսին է, իրեն էլ տեր են, տերերն էլ ոչ թե երկնային, այլ երկրային «սրբերն» են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել