Մեծ անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ կյանքս կլցվի լիարժեք երջանկությամբ։ Երբ մի փոքրիկ մարդուկի շուրթերից լսելով «մամա» բառը՝ աշխարհն իմը կդառնա։ Երբ վերջապես կհասկանամ, թե որն է յուրաքանչյուր կնոջ իրական առաքելությունն այս կյանքում։ Ու միայն այդժամ կիմաստավորվի կյանքս, ու կրկին անգամ կհամոզվեմ նրանում, որ մարդու իսկական հարստությունն ու լավագույն ստեղծագործությունն իր երեխաներն են։
Իմ կյանքի 3 արև՝ Անուլիկ, Վալիկ և Լիկա, շնորհակալ եմ, որ դուք կաք։ Ձեր շնորհիվ ոչ միայն մանկանում եմ ու լցվում ջերմությամբ, այլ նաև զգում եմ, թե ինչ ասել է մայրական բնազդը։ Մեր կյանքը սկսվում է հենց ձեր ծննդով։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել