Հարց. 
Հայերի համար ինչ գործառույթ է կատարել եկեղեցին որպես շինություն պատերազմների ժամանակ`
Պատասխան. 
Բազում օրինակներ կան, որ այն եղել է մարդկանց այրելու հավաքատեղի:
Հարց. 
Ինչ գործառույթ է կատարում եկեղեցին տնտեսության զարգացման համար`
Պատասխան.
Թերևս միայն ֆինանսների մսխման և գումարների հավերժ սառեցման գործառույթ, որը պահանջում է մեծ ներդրումներ, սակայն ոչ մի եկամուտ չի բերում` չհաշված մի երկու զբոսաշրջիկի ավելացման ու մոմերի բիզնեսի:
Հարց.
Ինչ գործառույթ է կատարում եկեղեցին մշակույթի զարգացման համար`
Պատասխան.
Խոսում է մշակույթի մեռյալության մասին, երբ երևակայությունն էլ չի հերիքում մշակութային որևէ այլ կոթող կառուցելու համար և քաղքենիաբար մտքին է գալիս միայն եկեղեցին:
Հարց.
Ինչ գործառույթ է կատարում եկեղեցու կառուցումը այն ֆինանսավորողների համար`
Պատասխան.
Երևի այն նույն գործառույթները, ինչ կատարում էին ինդուլգենցիաները միջնադարյան Եվրոպայում, այն է` եկեղեցուն (կրոնականությանը) կատարած ինչ-ինչ նվիրաբերությունների գնով երկրային կյանքի մեղքերի համար ապաշխարհանք էին ստանում հարուստ մեղսավորները:
Հարց.
Լավ բա մի լավ բան չկա եկեղեցի կառուցելու գործում:
Պատասխան.
Կա, և այդ լավ բանը գտնվում է կրոնական բյուրոկրատիայի ստամոքսում:
Հարց.
Իսկ ինչ կարելի էր անել եկեղեցիների կառուցման գործում մղսված գումարներով:
Պատասխան.
Սահմաններն ավելի անվտանգ, իսկ բանակն ավելի մարտունակ դարձնել, ֆինանսավորել հազարավոր ուսանողների արտեկրում ուսումը, ներդնել հայկական բանկերում բիզնեսի զարգացման և առողջացման համար, նպաստել հասարակության բարեկեցության ապահովմանն ու կրթմանը: Չնայած մյուս կողմից էլ բարեկեցիկ հասարակությունն ու կրոնական հասարակությունը հակադարձ համեմատական հասկացություններն են: Կրոնականացված, եկեղեցականացված հասարակությունը սկզբունքորեն չի կարող լինել բարեկեցիկ և լուսավորյալ: Չնայած, երբ ամեն ինչ կորած է, մնում է միայն աղոթելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել