ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Ժան Պոլ Լաբորդ. Թուրքիան վերածվել է գլխավոր տարանցիկ գոտու Սիրիա մեկնել ձգտող ահաբեկիչների համար: Այսուհադերձ, հանձնաժողովը սերտորեն համագործակցում է թուրքական իշխանությունների հետ՝ Սիրիայի տարածք ահաբեկչական տարրերի ներթափանցման հնարավոր ուղիներն արգելափակելու և ահաբեկչության դեմ առավել արդյունավետ պայքար մղելու նպատակով:
Անգամ միջազգային ամենահեղինակավոր կառույցի պարագայում հռետորաբանությունը գալիս է կոծկելու իրական պատկերը քննարկվող խնդրի առնչությամբ:
Իսկ իրական պատկերն այն է, որ Անկարան ոչ միայն որևէ էական խոչընդոտ չի ստեղծում ահաբեկչական հոսքերը դեպի հարևան երկիր կանխելու գործում, այլև անգամ չի քննադատում նրանց զազրելի գործողությունները, այլ տրամագծորեն հակառակը՝ թիկունքային, ֆինանսական, հետախուզական աջակցություն է ցուցաբերում Սիրիայում տարբեր նպատակներով հանդես եկող իսլամական ծայրահեղ արմատական կառույցներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել