Կոշիկը ցանկալի է գնել օրվա երկրորդ կեսին, քանի որ ոտնաթաթը կարող է լայնանալ օրվա ընթացքում:
Խորհուրդ է տրվում կոշիկը փորձել կանգնած, այլ ոչ թե նստած:
Ոտքի բութ մատի և կոշիկի առաջնամասի միջև ընկած հատվածը պետք է լինի մոտավորապես 0.5 սմ, որպեսզի քայլելիս կամ վազելիս ոտնաթաթը հնարավորություն ունենա ազատորեն ճկվելու:

Անհրաժեշտ է փորձել կոշիկի զույգը և´ աջ, և´ ձախ ոտքին միաժամանակ, որովհետև մարդկանց մեծ մասի դեպքում ոտքերը տարբերվում են: Կոշիկը պետք է հավասարապես հարմարավետ լինի երկու ոտքի համար:
Ներբանը պետք է հարմարավետորեն կպչի կոշիկի միջատակին` միևնույն ժամանակ չսեղմելով սուպինատորը:
Կոշիկի կրունկը պետք է լինի ուղղահայաց հորիզոնական գծին:

Աղբյուրը` Sali.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել