Թարգե՛ք հայոց հին և նոր պատմության սրբագրման ձեր վտանգավոր ձեռնարկումները։ Դուք ավելի իմաստուն չեք մեր նախորդ պատմագիրներից, ովքեր գրել են այդ պատմությունը, և որի միջոցով բազում հայրենասեր սերունդներ են դաստիարակվել։ Նրա անկատարության մասին կասկածի որդը մի՛ սերմանեք ժողովրդի մեջ։ Դուք, ձեզ կատարյալի տեղ դրած, կտրում եք այն ճյուղը, որն այսքան դար այս ժողովրդին կարողացել է պահել ու հասցնել մեր օրերին։
Ուրիշ գործ գտեք ձեր փտած ուղեղները զբաղեցնելու համար։ Անշնորհակալ ու վտանգավոր գործով եք զբաղված։
Եթե որևէ ժողովուրդ իր պատմության ընթացքում հերոսական էջեր և հերոսներ չի ունեցել, նրանք չեղած տեղից նման բաներ են հորինում, որ պատմություն ու հերոս ունենան, իսկ դուք փորձում եք հակառակն անել։
Այս ի՞նչ կործանիչ ու ավեր բերող մոլուցք է ձեզ պարուրել, որ նման ազգակործան գործով եք զբաղվում։ Իսկ միգուցե դա դուք պատվերո՞վ եք կատարում։ Այդ դեպքում նզովք ու անեծք ձեզ ու ձեր սերունդներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել