Դեպքը տեղի ունեցավ Հյուսիսային Կարոլինայի Դակոտա օդանավակայանում: Տղամարդն ամբողջովին մերկացավ, որպեսզի ուշադրություն հրավիրի իր օրինական պահանջի վրա:

Նա ուղիղ 40 րոպե մերկ շրջում էր, մինչև տեսախցիկների առաջ candy crash խաղացող ոստիկանը նկատեց նրան անվտանգության տեսախցիկների միջոցով և ձերբակալեց: 

Կներեք, Սըր, սա Ձեր տոմսը չէ:

Բանից պարզվում է, որ օդանավակայանի աշխատակիցները բավական հնարամիտ էին գտնվել ու նույն տոմսը վաճառել էին մի քանի հոգու վրա: Օրինակ ինքնաթիռում կա X թվով նստատեղ, ու պետք է վաճառել X քանակությամբ տոմս: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ավելի շատ տոմս է վաճառվում, քան նստատեղ կա: ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՄԵՐԿԱՆԱԼ:

Փաստորեն, օդանավակայանը վաճառում է տոմսերը, ապա նույն տոմսերը վաճառում է ուրիշների վրա: Իսկ նրանց հույսն այն է, որ ինչ-որ մեկը կուշանա ինքնաթիռից կամ կզանգահարի ու կտեղափոխի չվերթը, ու նրա տեղը դատարկ չի մնա:

Պատկերացրեք՝ Դուք ռեստորանում եք ու ստեյք եք պատվիրել, որը 10,000 դրամ է: Ձեր կողքի սեղանից ինչ-որ մեկը նույնպես գնում է այդ սթեյքը 10,000 դրամով, ու Դուք զրկվում եք սթեյքից: ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄԵՐԿԱՆԱԼ, ու ինչ-որ մեկը պետք է պատասխան կտա այս ամենի համար:

Մեր հերոսին տարան ոստիկանություն, բայց բոլորն իմացան օդանավակայանի խարդախությունների մասին, ու եթե էլի մի քանի պապիկ ցույց տա իր բարեմասնությունները, այս խնդիրը հաստատ կլուծվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել