Բացվել է բնության գրկում հանգստանալու, կերուխում կազմակերպելու սեզոնը: Կխնդրեմ բոլորիս հարգանքով վերաբերվել նախևառաջ հայրենի հողին, այնուհետև բնությանը` այն չաղտոտելով: Ձեզ հետ ունեցեք ընդամենը մեկ սև տոպրակ և կերուխումից կամ հանգստից հետո ընդամենը հինգ րոպե տրամադրեք ուտելիքի մնացորդների և կենցաղային աղբի հավաքմանը, հավաքելուց հետո էլ պետք չէ տոպրակով թողել տեղում, այն կենդանիները կգզեն ու նորից ցաքուցրիվ կանեն, լավ կլինի՝ վերցնեք ձեզ հետ և նետեք մոտակա աղբամանը: Բոլորիս բարի հանգիստ և բնության բարի վայելում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել