tracksunset

«All Our Suns»-ը (թարգմանաբար՝ մեր բոլոր աստղերը) Նյու Յորքի համալսարաններից մեկի հեռահաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Միշել Չանդրայի ձեռնարկած նախագիծն է։ Այս նախագծի շրջանակներում Միշելն օգտագործել է «Instagram»-ից վերցված լուսանկարները՝ ստեղծելու համար մայրամուտի և այգաբացի անիմացիոն պատկերը։ 

Չանդրան հրապարակել է երեք ինտերակտիվ քարտեզ՝ օգտագործելով այն տվյալները, որոնք ստացվել են «Instagram»-ի 24-ժամյա մշտադիտարկումից։ Առաջին քարտեզում պատկերված է արևի լույսը Երկիր մոլորակի վրա։ Դիտելով քարտեզը՝ կարելի է պատկերացում կազմել, թե երբ են մարդիկ լուսանկարում արևածագն ու մայրամուտը և «Instagram»-ում տեղադրում այդ լուսանկարները «#sunrise» և #sunset» (արևածագ ու մայրամուտ) հեշթեգերով։  

Քարտեզների հաջորդ զույգը հնարավորություն է տալիս այգաբացի ու մայրամուտի լուսանկարների հակայական հավաքածու աչքի անցկացնել աշխարհի քարտեզների վրա։ Այդ քարտեզները հնարավոր է մեծացնել։ Դրանց ինտերակտիվ տարբերակները կարող եք տեսնել այստեղ։

tracksunrise

Ի վերջո երրորդ անիմացոն քարտեզը թույլ է տալիս տեսնել ամեն անգամը, երբ երկու տարբեր մարդիկ միաժամանակ մայրամուտի ու այգաբացի լուսանկարներ են հրապարակում։

Նախագծի պաշտոնական էջում Չանդրան գրել է. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որը ենթարկվում է ժամանակի ֆիքսված գաղափարին՝ ստանդարտ սինխրոնացված ժամանակի, որը կարգավորվում է ժամային գոտիների, ժամացույցների ու օրացույցների օգնությամբ։ «Instagram»-ի օգատերերը ժամանակի բոլորովին այլ  գաղափար են բացահայտում` հարուստ հյուսվածքներով աչքի ընկնող անկանոն ժամանակ, որում ինչ-որ մի անհատի համար մայրամուտն ու օրվա ավարտը մեկ ուրիշի համար օրվա սկիզբն է... մի անվերջանալի շրջան։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել