Ահա և ավարտվեց «Եվրատեսիլ 2015»-ը, որտեղ Հայաստանը գրանցեց աննախադեպ ցածր արդյուքներ: Պատճա՞ռը: Ըստ իս՝ դա ամենևին էլ մեր մասնակիցների մեղավորությունը չէր: Բացի այդ, ինչպես հայտնում է ArmFashion.am-ը, ժյուրին շատ դեպքերում ուղղակի անբարյացկամորեն զրոյացրել է Հայաստանի միավորները:
Ինչևէ…
Մի պահ շեղվենք Հայաստանի արդյունքներից: Հաղթողն է Շվեդիան՝ իր արդեն իսկ սիրված «Heroes» երգով: Հավանեցի՞ք: Լավն էր, չէ՞:
Ես էլ եմ հավանել: Շտապեմ ձեզ հիասթափեցնել: Հաղթող երգն ուշադիր լսելով՝ կարելի է հասկանալ՝ սա ՊԼԱԳԻԱՏ է: Հիշենք շատ-շատերիս կողմից սիրված David Guetta-ի «Lovers On The Sun» երգը: Առաջարկում եմ լսել այն՝


Այժմ լսենք Måns Zelmerlöw-ի «Heroes» երգը՝

Երաժշտության պլագիատն ուղղակի ակնհայտ է: Դեռ չե՞ք համոզվել: Առաջարկում եմ դիտել վիդեոհամեմատությունը՝

Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է:
Այնպես որ, սիրելի՛ հայրենակիցներ, կարծում եմ՝ պետք չէ այդքան լուրջ վերաբերվել մի մրցույթի, որտեղ կարող է հաղթել պլագիատը: Պետք է ավելի թեթև նայել արդյունքներին: Մենք մեսիջ ունեինք հղելու Եվրոպային, և այդ մեսիջը փայլուն հասցրեցին մեր մասնակիցները, մնացածը կարևոր չէ:
Շնորհավորում եմ փայլուն կատարումների համար մեր մասնակիցներին, ինչպես նաև իմ ֆավորիտներ Ռուսաստանի և Իտալիայի ներկայացուցիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել