Tert.am-ը գրում է.

Այնպես չէ, որ «Ժառանգությունը» բացարձակ հրաժարվում է սահմանադրական բարեփոխումներից: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով. «Ուղղակի սպասում ենք, տեսնենք, թե մեր բանավոր առաջարկություններն ինչքանով են ներառվել փաթեթում: Առայժմ պատասխան չունենք, և պարոն Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ մենք կրկնեցինք դրանք»,-ասաց նա:

Հակոբյանը հիշեցրեց, որ դեռևս սեպտեմբերին կազմակերպել է խորհրդաժողով՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որին մասնակցել էին խորհրդարանական բոլոր ուժերը և մասնագիտական հանձնաժողովը: «Բավականին լուրջ քննարկումներ եղան, որտեղ էլ ներկայացրինք մեր առաջարկությունները»,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորը նկատեց, որ մինչ մայիսի 5-ը՝ առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը, իրենք առաջարկություններ չեն ներկայացրել, բայց հանձնաժողովը ի գիտություն պետք է ընդուներ այդ խորհրդաժողովում հնչեցված առաջարկությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել