Մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների բուժման` զինվորի վիրահատության և ամբողջովին ապաքինման համար ՀՀ-ում գործող բուժհաստատություններում շատ ժամանակ չեն լինում համապատասխան սարքավորումներ: Այս դեպքում հարկ է լինում բուժումն իրականացնել արտերկրում:

Վերը նշված խնդիրը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Սույն հարցի շուրջ քննարկում է եղել նաև կառավարությունում:
Երեկ կառավարության նիստի ժամանակ հավանություն է տրվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին որոշակիորեն լրամշակված տարբերակին:

Համաձայն վերոնշյալ նախագծի՝ զինվորական ծառայության ընթացքում վիրավորված կամ որաշակի հիվանդության ստացած այն զինվորները, որոնց բուժումը Հայաստանում կլինի անհնար, բուժման կուրսը կանցնեն արտերկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել