Kind: He described his wife as a captivating and amazing woman who always puts others before herself. Above, Ms Farrokh is pictured in a Facebook photo taken years ago, before she dropped to below 50 pounds

Ռեյչելը նախքան անորեքսիայով հիվանադանալը

Անորեքսիան մի խանգարում է, որը բնորոշվում է չափազանց ցածր քաշով և գիրանալու անհիմն վախով։ Անորեքսիայով տառապող մարդիկ սովորաբար աղճատված պատկերացում ունեն սեփական մարմնի մասին։ Նրանք հաճախ դիտավորյալ սահմանափակում են իրենց սնունդը կամ վերահսկում ընդունած կալորիաների քանակը կերածը փսխելու միջոցով։ Նրանք կարող են նաև նիհարելու նպատակով դիմել չափազանց ինտենսիվ մարզումների։

Plea: Rachael Farrokh, from California, who has been battling anorexia nervosa for more than 10 years, has released a video on YouTube (pictured) spotlighting her fight against the life-threatening eating disorder

Հարավային Կարոլինայի բնակչուհի Ռեյչել Ֆարոքը մեկն է անորեքսիայի զոհերից։ Նա մոտ 18-20 կգ է կշռում։ Ռեյչելն իր ստույգ քաշը չի հրապարակում, սակայն մի թռուցիկ հայացքն էլ բավական է լեղաճաք լինելու համար։

Couple: Ms Farrokh met Mr Edmondson, 41, while he was working as a personal trainer at her longtime gym. Prior to her battle with anorexia, she was beautiful, healthy woman, Mr Edmondson said. Above, the couple are pictured in a Facebook photo taken years ago - before Ms Farrokh suffered the severe decline in her illness

Ամեն ինչ սկսվեց հենց այս մարզասրահից, որտեղ Ռոնն աշխատում էր որպես Ռեյչելի անձնական մարզիչ։ 

37-ամյա Ռեյչելը տառապում է նյարդային անորեքսիայով՝ անորեքսիայի ամենասուր տեսակներից մեկը։ Նա մահամերձ է, և հիվանդանոցները հրաժարվում են ընդունել նրան։ Կա միայն մեկ հիվանդանոց, որում նա կարող է բուժում ստանալ։

Shocking: In the footage, she explains how her condition has severely declined in recent months, leaving her emaciated, breathless and too weak to move around on her own at her San Clemente home. Above, Ms Farrokh is filmed being helped to her feet by her husband, Ron Edmondson, who is now her full-time caregiver

Արդեն տասը տարի է, ինչ Ռեյչելը պայքարում է այս սարսափելի հիվանդության դեմ։ Վերջին ամիսներին կնոջ վիճակը կտրուկ սրվել է, ինչի արդյունքում նա հյուծվել է, նրա մոտ առաջացել է շնչարգելություն, ու նա չի կարողանում անգամ ինքնուրույն ոտքի կանգնել։

Ms Farrokh relaxes in a chair before her condition took hold She poses with her husband prior to her illness

Ռեյչելը զվարճանում է ամուսնու հետ նախքան անորեքսիայով հիվանդանալը։

Նրա ամուսին Ռոն Էդմոնդսոնը, ով նախկինում նրա անձնական մարզիչն էր, ստիպված էր աշխատանքից դուրս գալ՝ անօգնական կնոջը խնամելու համար։ Երբ նրանք նոր էին ծանոթացել, Ռեյչելն աշխույժ ու գեղեցիկ կին էր, իսկ հիմա նա մահվան դուռն է հասել, սակայն նա չի կորցնում իր հույսը և շարունակում է պայքարել։

Husband and wife: Mr Edmondson, who longer works as a personal trainer, said: My lovely wife and I have been together for more than a decade and she will be seeing her final days if we don’t take action!

Երբեմնի երջանիկ ամուսնական զույգի համար այս ժամանակները լոկ անցյալի քաղցր հուշեր են։

Թեպետ ապաքինման շանսերը շատ ցածր են, բուժման համար հսկայական գումար է հարկավոր։ Այդ գումարը հավաքելու նպատակով Ռեյչելը տեսանյութ է նկարահանել, որում խնդրում է մարդկանց ֆինանսապես օգնել իրեն։ Մինչ օրս հավաքվել է 44,225 դոլար, իսկ տեսանյութը դիտվել է ավելի քան 37,860 անգամ։ Ռեյչելն էջ է բացել «GoFundMe»-ում, որտեղ նրան օգնել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել։ Այնտեղ նշված է, որ Ռեյչելը ցանկանում է 100,000 դոլար հավաքել։

Այս հուզիչ տեսանյութում Ռեյչելն ասում է.

Ես այնպիսի մարդ չեմ, ով երբևէ օգնություն կխնդրեր... Ես ունեմ Ձեր օգնության կարիքը, հակառակ դեպքում ես փրկվելու շանս չունեմ։ Ես պատրաստ եմ ապաքինման գործընթացին։

Weak: In the video, Ms Farrokh says Mr Edmondson (both pictured), has had to quit his job to become her 24-hour caregiver, while area hospitals wont treat her because her dangerous weight makes her a liability

Ռոնն օրնիբուն զաղված է կնոջ խնամքով։ 

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Ռեյչելը որոշեց մարզասրահ հաճախել մի քանի կիլոգրամ նիհարելու համար։ Այդ ժամանակ նա 57 կգ էր կշռում, սակայն տարիների ընթացքում նիհարելու ցանկությունը վերածվեց մոլուցքի, ու Ռեյչելի քաշը հասավ մոտ 20 կիլոգրամի։ Տեսանյութում պարզորոշ երևում է, որ Ռեյչելի կրծքավանդակի ոսկորները դուրս են ցցված, դեմքը գունատ է ու այնքան հյուծված, որ երակներն ընդգծվում են մաշկի տակից, իսկ ոտքերն այնքան բարակ են ու ոսկրոտ, որ թվում է, թե Ռեյչելն ուր-որ է կընկնի ու շունչը կփչի։

Desperate: There is one hospital across the country that can help, and my chances are very slim. We need your help, a gaunt-looking Ms Farrokh says in the video, asking viewers to donate anything you can

Վերհիշելով հին ու բարի օրերը՝ Ռեյչելն ասել է.

«Իմ քույրն ինձ տվեց հին լուսանկարներիս կոլաժը։ Ես նայում եմ այնտեղ պատկերված աղջկան։ Դա ընդամենը մի քանի տարի առաջ էր։ Գիտեմ, որ ես վատնել եմ կյանքիս այսքան ժամանակը։ Ես պարզապես ուզում եմ նորից այն անձնավորությունը լինել՝ այն ուժեղ, անկախ կինը, ով կարող է լինել այնպիսին, ինչպիսին կա»։

Sick: Ms Farrokh said a sudden job loss and a painful memory from her past had allowed anorexia to creep in

Անորեքսիայի հետևանքով որոշ ժամանակ առաջ Ռեյչելի մոտ սրտի ու լյարդի հետ կապված խնդիրներ ի հայտ եկան։ Հարկ եղավ մի քանի անգամ արյան փոխներարկում կատարել։ Նորմայից զգալիորեն ցածր քաշի պատճառով Ռեյչելի մտավոր կարողությունները ևս տուժել են։

In need of help: In the YouTube video, Ms Farrokhs chest bones can be seen sticking up through her skin, her face is gaunt and her knee bones jut out of her legs. Above, Ms Farrokh is noticeably anorexia in 2014

Ռեյչելը 2014 թ.-ին

Տեսանյութի մեջ նա նշում է.

Այսքան ցածր քաշ ունենալու հետևանքով իմ ուղեղը դանդաղ է աշխատում։ Ես երբեմն մոռանում եմ ընդամենը մի քանի վայրկյան առաջ ասածս։ Այստեղ պարզապես դու ինքդ չես որոշում խաղի կանոնները։

Ռեյչելի ամուսին Ռոնը նշել է, որ հիվանդանոցները խուսափում են իր կնոջն ընդունելուց, քանի որ չեն ուզում պատասխանատվություն վերցնել իրենց վրա։ Այնինչ, եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն, իր կինը կմահանա։ Հուսանք, որ համապատասխան գումարը ժամանակին կհավաքվի, և բուժումը կտա ցանկալի արդյունքը։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել