Քիչ առահ Հ1 հեռուստաաընկերությամբ լսում էի պարոն Գագիկ Բեգլարյանի պատասխանը փոսալցումների վերաբերյալ: Հարցը, որը վերաբերում էր փոսերին, ասֆալտապատմանը, հնչեցրեց ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, իսկ պարոն Բեգլարյանը պատասխանեց, որ անձրևային եղանակին հաստատ փոսալցումներ չեն կատարվում, և այն կադրերը, որ ցուցադրվում են տարբեր լրատվամիջոցներով, ունեն առնվազն 4 տարվա վաղեմություն և հորդորեց չհավատալ այդ նյութերին: Հիմա ես անձամբ հակադարձում եմ, ինքս վանաձորցի եմ, ապրում եմ Վանաձոր քաղաքում, և մեզ մոտ եթե կատարվում է փոսալցում, ասֆալտապատում, դա լինում է միայն անձրևոտ եղանակին: Հարգելի պարոն Բեգլարյան, խնդրում և հորդորում եմ Ձեզ հետևողական լինել և պահանջել Ձեր ստորադասից, որպեսզի Ձեզ ներկայացնեն իրական տվյալներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել