Այսօր իբր Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս»-ի վրա, բայց ոչ ինքը, ոչ օգնականն ու վարորդը չեն տուժել: Նույնիսկ օպերատիվ խումբ է ձևավորվել, որ պարզեն, թե ով է կրակահերթեր հնչեցնողը: Սա մեկ բառով կարելի է զավեշտ որակել՝ մարդն ինքն իր վրա կրակում է, իրավապահները միանգամից խառնվում են իրար, բայց երբ Լիսկա կոչեցյալի տղան «թռնում» էր, կամ Ավետիսյաններին Գյումրիում մորթում էին, տղերքն այդքան օպերատիվ չէին:
Սովորաբար իբր «ինքնապաշտպանվելիս» Լիսկան միշտ զոհեր է տալիս, ինչպես դա եղավ Բուդաղյանների հետ միջադեպի պարագայում, տեսնես այս անգամ մարզպետն ինչո՞ւ ինքնապաշտպանության չդիմեց: Մյուս կողմից էլ տարօրինակ բան եմ ասում՝ հո մարդն ինքն իրեն չէ՞ր սպանելու, շատ էլ մահափորձ է բեմադրել մոտիկների խորհրդով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել