Հարևանի մամուլն ու արձագանքը երեկվա՝ երեխա սիրող ու չսիրող ազգի մասին միայն թշնամական է...

Ես երեխա չեմ սպանել, չեմ սպանի ու ոչինչ չունեմ անձի դեմ և խաղաղ բնակչի, բայց և որպես պետություն, որը հարձակվում է մեզ վրա ու կրակում իմ երեխեքի վրա, ասել եմ ու կրկնեմ. թշնամին թշնամի է, օձի ձագը՝ օձի ձագ, անգամ եթե ճերմակ է։ 
Իսկ մեզ՝ 
- արդեն փիլիսոփայում ենք, և լավ կլիներ, որ պատկանները մշակեին ազգային դոկտրին նման դեպքերի համար:
Եթե աշխարհի աչքի առաջ մարդասեր ու խաղաղասեր ենք ուզում լինել, ապա բացեք ու կարդացեք հարևան մամուլն ու հանգստացեք, չստացվեց։ 
Եթե մեր խղճի համար ենք էսպես մտածում, ապա երեխա ու խաղաղ բնակիչ մի՛ սպանեք, բայց հրացանը պատերազմի ժամանակ յուղած են պահում։ 
Եթե մոռանում եք մեր ներսի հանդուրժողականության տակ թաքնված ռենջեր քաղաքագետներին, ապա դժվար էր նկատելը, որ մեզանից որոշներն ուղղակի արդեն գրկաբաց են արտահայտվում այս թեմայով, իսկ վաղն արդեն անցնելու են ակնհայտ ՀԱԿԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ քարոզի (օգոստոսին այդպիսի քարոզ անողները ժամանակին ինչ-որ տեղ ցավակցել են երևի հարևանին)։
Եթե ոմանք հիշում են, որ բոլոր պատերազմական իրադրության մեջ գտնվողներն ունեն մարդ և ոչ մարդ տեսակ, ապա ասեմ, որ չարաչար սխավում են, ու թշնամի երկրում կա միայն թշնամի, քանի դեռ խաղաղությամբ մարդն անհատականություն չի դարձել և թեթևացած շունչ չի քաշել իր երկրի որդեգրած քաղաքականությունից:

Երևակայեք՝ Էրիվանն ուզող ազգն ում համար ինչ-որ կոստանտ է հռչակվում, չի կարող չոչնչացնել դիմացինին:

Ի՞նչ անել։
Արել, պրծել ենք, ու պետք էր լռել ուղղակի։ 
Ի դեպ, երբ քայլ ես անում, մտածի երկրորդ, երրորդ և հետագա օրերի մասին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել