Tert.am-ը գրում է.

Այսօր առավոտյան ոստիկանություն բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանի (հայտնի է Պալաչ մականունով) եղբորը և նրա ընկերներին:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ նրանք բերման են ենթարկվել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:


Արթուր Հարությունյանի եղբայրը և ևս երկու հոգի արդեն ազատ են արձակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել