Ծնվում է մարդը և հանդիպում իր համար առաջին բարձր հեղինակություններին, որոնք սկզբում Աստծու չափ ամենակարող են լինում։
Հետո մարդը մեծանալով քիչ-քիչ ձեռք է բերում իր առաջին հեղինակությունների հատկանիշները։
Հետո գալիս է պահը, որ առաջին հեղինակությունները նրան տանում են նոր հեղինակությունների մոտ, որոնք առաջին հեղինակություններին ահագին նմանություններ են ունենում։
Հետո ուրիշ հեղինակությունների հերթն է գալիս, որոնք, պարզվում է, ավելի շատ են իմանում, քան առաջին հեղինակությունները։
Առաջին հեղինակություններն իրենց քիչ իմանալու պատճառով սկսում են դանդաղ հեղինակազրկվել, բայց ընթացքում պարզվում է, որ ավելի շատ իմացող հեղինակներն ամենը չէ, որ գիտեն։ 
Հետո նկատելի է դառնում, որ հեղինակությունները մրցակցում են հեղինակության համար։
Հետո գալիս է հեղինակություն դառնալու պահը։
Հետո էլ՝ ինչ-որ մեկի համար առաջին հեղինակություն դառնալու պահը։
Հետո պարզվում է, որ տարբեր հեղինակություններ տարբեր բազում վախեր ունեն, որոնցով իրենք էլ են վախեցնում։
Հետո էլ պարզվում է, որ ամենավախենալին մի անտեսանելի հեղինակություն է, որը ժամանակ առ ժամանակ է հիշվում է, ամեն ինչ գիտի, բայց նախընտրում է գաղտնի պահել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել