Tert.am-ը գրում է.

Կառավարության որոշման նախագծով, որը ներառված է իր  առաջիկա նիստի օրակարգում, առաջարկվում է խստացնել  դպրոցներում ու նախակրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ վերահսկողությունը, ինչի նպատակով  որոշման նախագծով վերացնում է իր իսկ որոշմամբ  նախկինում սահմանված արգելքը:

Նպատակն է  պարզել`  ՀՀ սանիտարական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը,  արձանագրված թերությունները և խախտումները վերացումը,  ինչպես նաև  ոլորտի անվտանգության ապահովումը  և հնարավոր ռիսկերի կանխարգելումը:

Որպես ենթաիրավական ակտի ընդունման  անհրաժեշտություն`  հիշեցվում են  2014 թվականին  տեղի ունեցած  մի շարք դեպքեր,  մասնավորապես՝ Եղվարդի մանկապարտեզում երեխաների շրջանում արձանագրված զանգվածային   թունավորումները`  պայմանավորված   ՀՀ սանիտարական օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջների  անհամապատասխանությամբ:

«Նշված ոլորտում վերջին տարիներին շարունակական վերահսկողության բացակայության հետևանքով ի հայտ են եկել և ներկայումս առկա են լուրջ խնդիրներ»,- նշված է նախագծին կցված հիմնավորումների բաժնում:

Նախագծի ընդունումը գործադիրի գնահատմամբ`  կնպաստի ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական տեսչությանն իրականացնել օրենքով սահմանված ստուգումեր:

Համաձայն տեսչական բարեփոխումների հայեցակարգի` բոլոր ստուգում իրականացնող մարմինները պետք է անցում կատարեն ռիսկի վրա հիմնված համակարգի՝ իրենց ռեսուրսներն ուղղելով առավել ռիսկային օբյեկտների ստուգմանը: Միևնույն ժամանակ ստուգումները պետք է իրականացվեն նախօրոք հաստատված ստուգաթերթերի հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել