Հարևան երկրում ողբերգություն է, ու տարակարծիք ենք, և դա բնական է։

Շիրակի մարզպետարանում պատվեր եմ անում ու հասա Արցախ և լռություն կտորին, որտեղ պատկերված էր բանակը՝ լռեցրած պատերազմը ու երեխաներ:
Պաշտոնյաներից մեկն առաջարկեց երեխեքին զենք տալ քանդակի մեջ, որպես թե կռիվ-կռիվ են խաղում: 
Դժվար պահ էր ինձ համար, քանի որ կարիք կար կշռելու, թե մենք ու մեր երեխաներն ինչ ենք ուզում մեր գոյապայքարի մեջ: Բնականաբար, զենք չեմ ավելացրել ու չէի անի, բայց տարիներ անց արդեն, երբ սահմանին կրակում են մեր երեխեքի վրա ու հարևանի դպրոցական դասագրքերն եմ նայում, մտածում եմ ու ունեմ դիրքորոշում. ինչ-որ չեմ հանդիպել պատերազմական վիճակում գտնվողների մոտ, որ անթաքույց ինչ-որ բան ասեն 
Ոչ մի բառ երևի պետք չէ, ու եթե ինչ-որ տեղ մեր հոգում ցավ ենք զգում աշխարհի արհավիքների պատճառով, ապա պիտի կարողանանք զուսպ ու լուռ լինել (ոչ քար գցել, ոչ էլ առավել ևս, կներեք, լացել)։
Վատ է, որ թշնամի ենք ու դարավոր. վատ է, որ էդ երկրում սերմանում են ատելություն, ագրեսիա, կռիվ ու բոթ ու մորթ։
Ներքուստ սարսափելի է կատարվածը, բայց ես լուռ եմ ու կշեռք ունեմ ձեռքիս, թե բա Կարե՞նը, բա Մամիկոն պապի՞ն։ Բա էն երեխեքն ու էն տղեն, որ մորթել-թաղել էին։

Գիտեմ, որ դառնացաք բոլորդ ինձանից, ու գիտեմ, որ ինքս եմ չարացած աշխարհի բարքերի վրա, բայց թշնամու համար ոչինչ խոսելը հենց հաղթել է բարությամբ։ 
Թե չէ կշեռքի էս կամ էն կողմում միշտ կա իմ նման մեկը, ով սրտից կասի ու շատ բան կասի։

Երկրաշարժն եմ հիշում ու հետիս ծառայած ցինիկներին, ովքեր շատ էին, ես մենակ հայ էի, ու դուք էլ գիտեք, թե ինչ են արել։ 
Ինչ-որ եվրոտոլեռանտությունը մեր ջանին սիմմիշ եղել է մի քիչ. էդպես եմ հասկանում իրավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել