Եվրատեսիլի թեման շրջանցել չի ստացվում։ Մեկը մյուսի ետևից համացանցում են հայտնվում տարբեր ոգևորող կոչեր ու մաղթանքներ՝ ուղղված Հայաստանի ներկայացուցիչներին, ինչպես նաև արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին ու Եվրատեսիլի երկրպագուներին։ Ինչպես միշտ, բավականին օրիգինալ է գտնվել երգիչ Անդրեն։ Իր ֆեյսբուքյան էջում նա տեղադրել է լուսանկար, որի նկարագրության հատվածում եվրոպացիներին կոչ է ուղղել՝ միախառնելով բոլոր տարիների հայաստանյան մասնակիցների երգերի անունները։ Boom Boom-ից մինչև Not Alone՝ բոլորը պատրաստվում են համաեվրոպական երգի տոնին։  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել