10. Սաֆրա Կաց

10

Սաֆրա Կացն ամերիկացի բիզնեսլեդի է։ 2011 թ.-ից ի վեր նա հանդիսանում է «Oracle» կորպորացիայի համանախագահը և ֆինանսական տնօրենը։ Նա ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը 1983 թ.-ին։ «Fortune»-ի ամենահզոր բիզնեսլեդիների վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է 12-րդ տեղը: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է ավելի քան 51,695,742 դոլար։ 

9. Մարկ Հյորդ

9

Մարկ Հյորդը հանդիսանում է «Oracle» ընկերության համանախագահը և խորհրդի անդամը։ Նախկինում նա զբաղեցնում էր «Hewlett-Packard» ընկերության տնօրենի պաշտոնը։ Հյորդը միաժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած մի քանի ընկերությունների խորհրդի անդամ է։ Նա ավարտել է Բեյլորի համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետը բակալավրի աստիճանով։ 2008 թ.-ին նրա տարեկան աշխատավարձը կազմում էր 33,952,237 դոլար, իսկ 2011 թ.-ին այս ցուցանիշը հասավ 51,697,623 դոլարի։  

8. Դևիդ Զասլավ

2011 Summer TCA Tour - Day 3

2007 թ. հունվարից ի վեր Զասլավը «Discovery Communications»-ի գլխավոր գործադիր տնօրենը ու նախագահն է։ Նախքան այդ նա զբաղեցնում էր «NBC Universal»-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Դևիդ Զասլավն ավարտել է Բինգեմտոնի համալսարանը, այնուհետև շարունակել կրթությունը Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոցում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ Նա իր մասնագիտական ուղին սկսել է՝ աշխատելով որպես փաստաբան Նյու Յորքում։ Նա որոշիչ դերակատարում ունեցավ «CNBC» և «MSNBC» կազմակերպություների հիմնադրման գործում։ Նրա տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 52,404,119 դոլար։

7. Էդուարդո Քյու

7

2011 թ.-ի սեպտեմբերին Էդուարդոն զբաղեցրեց հեղինակավոր «Apple» ընկերության փոխնախագահի պաշտոնը։ Նա վերահսկում է «Apple»-ի խանութների ցանցի, օրինակ՝ «iBook Store»-ի, «iTunes Store»-ի և հեղափոխական «App Store»-ի գործունեությունը։ Նա «Apple»-ի վետերանների շարքում է, և նրա ղեկավարության ներքո են աշխատում կազմակերպության մեջ հսկայական ավանդ ունեցող բազում մարդիկ։ Նրա տարեկան աշխատավարձը կազմում է ավելի քան 52,952,975 դոլար։  

6. Ռոնալդ Ջոնսոն

JCPenney Discover Spring Style Event - Inside

Ռոնալդ Ջոնսոնը «J.C. Penney» գլխավոր գործադիր տնօրենն է։ Նախքան այս պատասխանատու պաշտոնին անցնելը նա զբաղեցնում էր «Apple»-ի փոխնախագահի պաշտոնը։ Նա ավարտել է Հարվարդի բիզնեսի դպրոցի Բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Կրթությունն այս հեղինակավոր համալսարանում ապահովել է նրա հաջողությունն աշխատաշուկայում, ինչպես նաև ամենաբարձր վարձատրվող մարդկանց տասնյակում։ Նրա տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 53,281,505 դոլար։

5. Լեսլի Մունվս

5

Լեսլի Մունվսը հանդիսանում է «CBS» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը։ Նախքան այս գործին անցնելը նա 1999 թ.-ից ի վեր աշխատում էր իբրև «ZeniMax Media»-ի տնօրեն։ Մունվսը համագործակցել է «20th Century Fox» հեռուստաընկերության հետ, որտեղ զբաղվում էր մալուխային հեռուստատեսության ֆինանսական հարցերով։ Հետագայում նա դարձավ հեռուստաընկերության փոխնախագահը: Նրա տարեկան աշխատավարձը մոտավորապես 68,422,211 դոլար է կազմում։

4. Լարի Էլիսոն

Oracle, Larry Ellison

Լարի Էլիսոնը «Oracle» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը և համահիմնադիրն է։ Նա համապարփակ նախագիծ է իրականացրել Կենտրոնական հետախուզական գործակալության համար, որն անվանել է «Oracle»։ 1977 թ.-ին նա իր երկու գործընկերների հետ միասին հիմնադրեց «Software Development Laboratories» ընկերությունը։ Հետագայում ընկերության անվանումը փոխվեց «Relational Software», իսկ ապա «Oracle»։ Նրա տարեկան աշխատավարձը հասնում է 96,160,696 դոլարի։

3. Էրիկ Շմիդտ

3

«Google»-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը երկու տարի առաջ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 138-րդ տեղը։ Բացի տնօրենների խորհուրդը ղեկավարելուց՝ նա զբաղվում է համակարգչային ծրագրերի ստեղծմամբ։ 1997-2000 թթ. նա զբաղեցնում էր «Novell» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ 2001 թ.-ից ի վեր նա աշխատում է որպես «Google» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն։ Նրա կարողությունը կազմում է մոտ 8.2 միլիարդ դոլար։

2. Դևիդ Սայմոն

David E Simon

Դևիդ Սայմոնը հանդիսանում է «Simon Property Group»-ի գործադիր տնօրենը։ Նրա տարեկան աշխատավարձը մոտավորապես 137,166,545 դոլար է։

1. Թիմ Քուք

1

Թիմ Քուքը «Apple»-ի բիզնեսի գծով գործադիր տնօրենն է։ Նա միացել է «Apple» ընկերությանը 1998 թ.-ին ու մեծապես նպաստել է ընկերության բարգավաճմանը։ Նրա տարեկան աշխատավարձը գերազանցում է 377,996,537 դոլարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել