«Bilboard music awards»-ի ընթացքում տեղի ունեցավ այն, ինչին հանրությունը սպասում էր բավականին երկար։ Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է իր նոր՝ «Bad blood» երգի տեսահոլովակը, որտեղ նկարահանվել են բազմաթիվ համաշխարհային աստղեր։ 

Նկարահանված աստղերը հանդիսանում են Թեյլոր Սվիֆթի մտերիմները։ Նրանց շարքում կարելի է հանդիպել Victorias secret-ի ներկայիս հրեշտակներ Լիլի Օլդրիջին, Մարթա Հանթին, Քարա Դելեվինին, նախկին հրեշտակ Քարլի Քլոսին, Սինդի Քրոուֆորդին, Մարիսկա Հարգիթեյին, դերասանուհի Ջեսիկա Ալբային, Էլի Գուդինին, մոդել Ջիջի Հադիդին ու էլի շատ հայտնիների։ Ընդամենը մի քանի ժամում Թեյլորի յութուբյան պաշտոնական ալիքում դիտումները հատել են մի քանի հազարի սահմանը։ Երգչուհու երկրպագուները հիմնականում դրական են արձագանքում նորությանը։ Հնարավոր է՝ տեսահոլովակի հաջողությունն աննախադեպ լինի։ Սակայն դա վերագրել միայն Թեյլորին ճիշտ չի լինի։ Ի վերջո, այստեղ են հանդես են գալիս բազմաթիվ համաշխարհային աստղեր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել