Tert.am-ը գրում է

Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանային շրջաններում լայնամասշտաբ գործողություններ են ընթանում:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, գործողությունները ծավալվում են Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում:

«Սահմանային վահան» անվանումը կրող գործողությանը մասնակցում են Ադրբեջանի ներքին գործերի մարմինների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի իրավապահ մարմինները:

Տեղի բնակիչները պատմել են, որ գործողության անցկացմամբ պայմանավորված՝ ոստիկանական հատուկ անցակետեր են տեղակայվել, և ոստիկանության աշխատակիցները ստուգում են մտնող ու դուրս եկող մեքենաները:

Գործողության նպատակն է կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի, թմրանյութերի  ու զենքի անօրինական շրջանառության դեմ պաքարը:

Գործողությունը շարունակվելու է մինչև մայիսի 23-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել