Tert.am-ը գրում է.

Երուսաղեմը, միավորված լինելով 48 տարի առաջ, «այլևս երբեք չի լինի բաժանված քաղաք»։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն «Երուսաղեմի օր» տոնի կապակցությամբ, որը նշվում է 1967-ին տեղի ունեցած պատերազմի ժամանակ իսրայելցիների կողմից քաղաքը հսկողության տակ առնելու առթիվ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Երուսաղեմն այլևս երբեք չի լինի բաժանված, վիրավոր քաղաք։ Մենք ընդմիշտ միասնական կպահենք Երուսաղեմը։ Երուսաղեմը միշտ եղել է հրեաների, այլ ոչ թե մեկ այլ ժողովրդի մայրաքաղաքը»,- ասել է վարչապետը տոնական արարողության ժամանակ։

Նեթանյահուն նշել է նաև, որ քաղաքը հետագայում էլ կզարգանա, կընդլայնվեն թաղամասերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել