Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ եթե նույնիսկ իրաքյան Ռամադի քաղաքում գրոհայիններն «առավելություն են ստացել», ապա դա չի հանգեցնի Իրաքի զինված ուժերի պարտությանն ընդհանուր առմամբ, գրում է Газета-ն։

Պենտագոնի մամուլի խոսնակ Էլիս Սմիթի խոսքով՝ քաղաքի կորուստը միայն ժամանակավոր կօգնի գրոհայինների քարոզչությանը, քանի որ քաղաքը հետ կգրավվի։

«Վերջիվերջո, կոալիցիան կաջակցի իրաքյան զինված ուժերին և հետ կբերի քաղաքը»,- նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ դեռևս վաղ է խոսել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Ռամադի քաղաքի գրավման մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել