Քիչ առաջ հիվանդնաոց այցելության էի գնացել մորաքրոջս ամուսնուն՝ Մանվելին, ով Արցախյան ազատամրտի մասնակից է, Ֆիդայական ջոկատների առաջամարտիկներից է եղել: Միշտ երբ պատեհ առիթ ա ստեղծվում խոսք եմ բացում պատերազմի տարիներից, թեև կարծում եմ ոչ ոքի էլ հեշտ չէ հիշել այդ տարիները, սակայն նրա դեմքին միշտ թախծոտ ժպիտ է լինում երբ պատմում է մարտական ընկերների հետ այս կամ այն գործողությունների մասին: Իսկ թեման առավել քան արդիական էր, քանզի առողջության վատթարացման պատճառը կարող է հանդիսացած լինել հենց պատերազմական տարիներին ստացած բեկորներից մնացորդները մարմնի որոշ մասերում: Ինչևիցե բժիշկները դեռ դժվարանում են ասել թե ինչումն է հարցը:

 Այսօր նայում եմ 1990 թ. իրենց "Տիգրան Մեծ" ջոկատնի նկարները, կամ Օմարի լեռներում գործողությունների ժամանակ արված նկարները, տեսնում թե ինչ պայմաններում են նրանք պայքարել մեր այսօրվա օրվա համար: Նրանցից շատերին այսօր ոչ ոք չգիտի, իրական հերոսներից շատերը զոհվել են, շատրեն այսօր օրվա հացի խնդիր են լուծումՙ: Ամեն ոք չէ, որ դարձել է պատգամավոր կամ բարձրաստիճան պասշտոնյա:
Իսկ ես ամենաշատը սիրում եմ, երբ Մանվելը պատմում է մարտական ընկերնրի հետ գործողություններից, թե ինչպես էին կռվում Մոնթեն, Վազգենը և իր ամենամոտ Մարտական Ընկերներից Գուսանը: Թե ինչպես կես տարի իրենից լուր չունեին ու զոհված էին համարում Գետաշենի շրջափակումից հետո: Ինչպես էին Գետաշենում Եղիշ Դայու տանը պատսպարվել, թե ինչպես էին մերոնք Կամոն ու Ազատը հանձնելուց հետո տեղափոխվում Իջևան: Թե ինչ էր տեղի ունենումՇահումյանի շրջանի Մերքեշ գյուղում...

Ոնց կարող ենք պետք է պահենք այն ազատությունը որոնք մեզ տվել են մեր ֆիդայիները, բոլոր նրանք, ովքեր զոհվել են մարտի դաշտում պարգևելով մեզ ապրելու իրավունք, և պետք է որքան կարող ենք հոգ տանենք բոլոր այն ազատամարտիկների մասին ովքեր մեր կողքին են այսօր ու ունեն աջակցության կարիք:

Մանվել Կարապետյանը նկարում ձախից առաջինն է

Տարիներ առաջ նրանք պայքարել ենք մեր ապրելու իրավունքի համար, հիմա մեր հերթն է պայքարել իրենց առողջության պահպանման համար: 
Փառքդ շատ Հայ Զինվոր, որ եղեկ ես, կաս ու միշտ կլինես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել