Հայության հավաքում կամ հայության կազմակերպում, դա այն ՀԱՅԱՍՏԱՆՆ է, որ մենք կուզեյինք տեսնել:Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ խոսքերով ասվող , <<հերոսական ճիգով>> ստեղծվող Հայաստանը:Իմ խորին համոզմամբ, որքան կարևոր ու խոշոր լինի այսօրվա թվացյալ ձեռքբերումները,այնուամենայնիվ նա չէ, որ պիտի վճռի և որոշի հայության ապագան, ստեղծի այս Հայաստանը...
Քանի որ կան արտաքին արգելքներ, բնականաբար մեր ուշադրությունը մշտապես պիտի դարձնենք նրանց վրա, իսկ ովքեր պետք է սևեռվեն և առաջնորդեն այդ հարցերը՝ մտավորականությունը:Չկա այդ հասկացությունը, չկա նրա հավաքական միտքը, չի երևում քայլերը, բայց երևում է նրա խորը հիասթափությունը և անտարբերությունը:Որքան ուզում է թող լինի անկախ մեր երկիրը, դա երբեք չի ստեղծի մեր երազած պետությունը, քանզի ազատ միտքը և ազատությունը հեռու է մեզանից:Մինչև այժմ մենք չունենք հիմնարկություններ,/եթե անգամ էլ անունով կա/ որոնք կհավաքեն հայ ժողովրդի հավաքական միտքը և կշարժվեն դրանով:Ահա թե ինչու՜կարծում եմ , որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց զատ, պետք է մտածենք այն հոգևոր արժեքների վերածնմանը,որը հայ ժողովրդին կառաջնորդի դեպի իր ինքնությանը, իր ապագային:Հակառակ դեպքում կնմանվենք և կդասվենք տգետ ազգերի այն շարքին, որոնք այստեղից կամ այնտեղից գումար են ձեռք բերում դպրոցական շենքեր կառուցելու,վերանորոգելու,սակայն չմտածելով՝ թե ինչպիսի՞,ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ,վերջապես դպրոց է լինելու դա...
Մեր հայրենիքում մենք շատ կգտնենք շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր/ որոնց ճակատին գրված կլինի ոսկետառ հայերենով հրաշալի փայլուն մտքեր/,սակայն մենք էլ գիտենք , որ այն իր բարձրության վրա չէ...
Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնենք մեր երկիրը, հոգու մտքի հարստությունը մի կողմ թողնելով:Բավ է<<շենքերի հայրենասիրությունը>>, մեզ բովանդակ Հայաստան է պետք , բոլոր առումներով:
Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում ենք մեր ապագային, ապա մեր հայացքը ոչ միայն դեպի Վան,Անի կամ Կարս... պիտի ուղղենք, այլ մեր ներսը, մեր հոգու խորքը՝ տեսնելու համար,թե կա՞ արդյոք մեր մեջ այն ամենը, որը կենդանություն է ներշնչում դեպի մեր հայրենիքին Վան և Անի, Մուշ ու Սասունին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել