Հենց այնպես ...
Ու քանի որ ֆեյսբուքը նաև ուսուցողական հարթակ է, և ուրեմն նաև այս մասին:
Ինձ թվում է, որ բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում խտրականություն (discrimination) եզրույթը:
Այն հիմնականում օգտագործվում է, ասենք, «ազգային»-ի հետ միասին և բացասական իմաստ է արտահայտում:
Սակայն դա այդպես չէ:
Աշխարհում և հատկապես Եվրոպայում վերջին տասնամյակում այն օգտագործվում է նաև ,այսպես ասած «դրական» իմաստով (positive discrimination)...
Օրինակներ.
Ասենք, եվրոպացիները որպեսզի ցույց տան, թե իրենք դեմոկրատ են, իրենց խորհրդարաններում կամ իշխանական մարմիններում «ներառում» են օտարազգի, հիմնականում այլակրոն դավանանքի կամ այլ մաշկի գույնի մարդկանց:
Նույն երևույթն էր նաև ԱՄՆ նախագահ Օբամայի պարագան:
Իրանում ազգային փոքրամասնությունները չեն կարող աշխատել գործադիր, զինվորական ու ներքին գործերի բարձր պաշտոններում: Բայց ահա երկրի մեջլիսում կան փոքրամասնության ներկայացուցիչներ, ընդ որում կես ձայնի իրավունքով: Հայ համայնքն այնտեղ ներկայացված է երկու պատգամավորներով, այսինքն`մեկ ձայն:
Ու լիքը օրինակներ...
Իսկ Հայաստանում այդ «դրականը» ... Լավ, երևի հասկացաք, թե ով է ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել