Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և նրա ընտանիքի կարողությունը 2014-ին գնահատվել է 1.9-ից 6.9 մլն դոլար, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված ամենամյա զեկույցում։

Ուրբաթ օրը Սպիտակ տունը հրապարակել է 9 էջանոց ֆինանսական հաշվետվություն, գրում է gazeta.ru-ն։

Նախագահը և նրա ընտանիքը հաշվետվության մեջ ներկայացրել են իրենց ֆինանսական դրության մասին մոտավոր տվյալներ՝ հիմնված սեփական հաշվարկների և գնահատականների վրա։

Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ նախագահի կարողության մեծ մասը (1-ից 5 մլն դոլար) ներդրված է ԱՄՆ ֆինանսների նախարարության պարտատոմսերում։ Եվս 250.000- 500.000 դոլար ներդրված են այլ պարտատոմսերում։

Հիշեցնենք, որ ապրիլին Սպիտակ տունը հրապարակել էր Օբամայի՝ 2014-ին ունեցած եկամուտների մասին տվյալները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել