Tert.am-ը գրում է․
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և նրա ընտանիքի կարողությունը 2014-ին գնահատվել է 1.9-ից 6.9 մլն դոլար, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված ամենամյա զեկույցում։
Ուրբաթ օրը Սպիտակ տունը հրապարակել է 9 էջանոց ֆինանսական հաշվետվություն, գրում է gazeta.ru-ն։
Նախագահը և նրա ընտանիքը հաշվետվության մեջ ներկայացրել են իրենց ֆինանսական դրության մասին մոտավոր տվյալներ՝ հիմնված սեփական հաշվարկների և գնահատականների վրա։
Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ նախագահի կարողության մեծ մասը (1-ից 5 մլն դոլար) ներդրված է ԱՄՆ ֆինանսների նախարարության պարտատոմսերում։ Եվս 250.000- 500.000 դոլար ներդրված են այլ պարտատոմսերում։
Հիշեցնենք, որ ապրիլին Սպիտակ տունը հրապարակել էր Օբամայի՝ 2014-ին ունեցած եկամուտների մասին տվյալները։