Tert.am-ը գրում է.

Ամերիկուհի Անետ Լարքինսը 73 տարեկան է, սակայն 30 տարեկան կնոջ տես ունի: Նա անհավանականորեն առողջ, աշխույժ կին է և բացարձակապես մաքուր ու հարթ մաշկ ունի, որի մասին կարելի է երազել:

Ինչպես ներկայացնում է healthylifevision.com-ը` Անետը երբևէ  որևէ քիմիական դեղամիջոց չի ընդունել: Ամերիկուհին կիրառել է բացառապես բնական բուժամիջոցներ` օգտվելով խոտաբույսերի լայն ընտրանուց, ինչպես նաև` մրգերի ու բանջարեղենի տեսականուց, որոնք աճեցնում է իր ձեռքով:
Անետն իր ընտանիքում իսկապես տարբերվում է. ամուսնու կողքին նա թոռնուհու տեսք ունի, իսկ 40-ամյա որդիները ասես ընկերներ լինեն իր համար, քանի որ նրա ընտանիքի անդամներից ոչ մեկը չհետևեց Անետի կենսակերպին:

Անետի գաղտնիքն այն է, որ նա տարիներ շարունակ բուսակեր է եղել: Նա հավատում է, որ երիտասարդության գաղտնիքը բուսակերությունն է, ինչը նշանակում է թարմ բանջարեղենով, աղցաններով ու հյութերով հագեցած սննդակարգ:

Անետի օրն սկսվում է առավոտյան 5-ին: Նա արթնանում է, խնամում իր այգին, հագուստներ կարում, կերակուր պատրաստում, իսկ հանգստի ժամին գիրք է կարդում և վարում իր յութուբյան ալիքը` ներկայացնելով առողջ ապրելակերպի գաղտնիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել